|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում ամեն կերպ փորձեց խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Նա միայն հայտարարեց, որ պատրաստ է խոսել 2017 թվականի բյուջեի մասին, սակայն այդ թեմայի շուրջ էլ կցկտուր խոսեց և անդրադարձավ միայն ընդհանուր ֆինանսական քաղաքականությանը՝ պատճառաբանելով, որ ՊՆ բյուջեն հասկանալի պատճառներով փակ է ու գաղտնի:
«Կարող եմ ասել, որ բյուջեի ավելացում այս տարի չի սպասում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության հետ, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով: Սա ՊՆ քաղաքականությունն է, որը պահպանվելու է եկող տարում»,- ասաց նախարարը:
Սարգսյանն անպատասխան թողեց ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ և մնացած այլ հարցերը: