կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-15 12:28
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը 7 տարի պաշտպանության նախարար ա` մարդն արդեն 7 տարվա ծրագիր գրել, նստել ա վրեն. Սեյրան Սարոյան

Վիգեն Սարգսյանը 7 տարի պաշտպանության նախարար ա` մարդն արդեն 7 տարվա ծրագիր գրել, նստել ա վրեն. Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղյակ չէ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար կատարվող դրամահավաքից, որի նախաձեռնողը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է:

«Ես դրանից խաբար չեմ, ինչի մասին չգիտեմ, չեմ կարա խոսամ, բայց որ մոգոնում եք... Թե ի՞նչ եք ուզում Վիգեն Սարգսյանից, չեմ հասկանում: Մոգոնում եք, թե էմչեսի նախարարն է գալու պաշտպանության նախարար, հլը, էդ երկուսին խառնում են իրար, քիչ չի, մի հատ էլ ինձ վկա են բերում, ամոթ է այդ բամբասանքները: Իմ անունը գրում եք, որ լավ կարդան, հո, խայտառակ չեք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարոյանը:

Դիտարկմանը` Վիգեն Սարգսյանը, ի պատասխան քաղաքացու որակմանը, թե դրամահավաքը նոր բոշայության ձև է, ասել էր՝ բոշան դու ես, արձագանքեց. «Քաղաքացին ի՞նչ իրավունք ունի պաշտպանության նախարարին ասի` բոշա: Մի հատ պաշտպանության նախարար ունենք, էն էլ չհարգենք: Այս գրածը թուրքերն են կարդում, երեխե'ք ջան, ամոթ ա, մի հատ ժողովուրդ ասեք, որ մեկն իրա նախարարին բոշա անվանի, էդ երկիր ու բանակ եղա՞վ: 100 անգամ ասել եմ, խնդրել եմ ձեզի, որ` եկեք բանակին հարգենք: Թողեք` տեսնենք. էս մարդը նոր նշանակված նախարար ա ու մի տարի չկա` 7 տարվա ծրագիր է գրել, որ մեր բանակը պետք է հզորացնի: Փոխանակ սաղս օգնենք, հիմա ընկել ենք էս տղու հետևից, էնքան ենք անելու, մինչև զզվի, չաշխատի»:

Հարցին՝ Վիգեն Սարգսյանն իրեն իր պաշտոնում արդարացնո՞ւմ է, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Օրինակ տեսեք, որ 7 տարվա խորագիրը դարձրեց քննարկման առարկա, ամբողջ ժողովրդին ծանոթացրեց, բոլորը քննարկեց, սաղ հանձնաժողովները քննարկեցին, հիմա թողեք` տեսնենք` էս մարդն ինչ ա անում: Դեռ բան չարած արդեն փնովում, խայտառակում ենք, քար ենք շպրտում, ցեխ ենք շպրտում, էմչես ենք բանակի հետ կռվացնում: Ամոթ ա, չէ՞, անցել են խալխի յանից: Հետո ամոթ ա, որ բան եք գրում. էն օրը լրագրող ա, կնիկ ա, անեկդոտ ա գրել, դրել` կաթողիկոսին ա խայտառակ անում, ինձ էլ էր խառնել էդ գործին: Լավ, պաշտպանության նախարարից չեք վախում, Վիգենից չեք վախում, ինձնից չեք վախում, գոնե Աստծուց վախեցեք»:

Դիտարկմանը` նախարարությունն արդեն առանձնացնում է պետություն-հասարակություն կապը, քանի որ նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ պետության չափ ոչ ոք օգուտ չի տվել, գեներալն արձագանքեց. «Պահ, էն էլ գիտնական ա»: Ապա Սարոյանը նշեց, որ Վիգեն Սարգսյանը ԶՈւ զարգացման 7 տարվա ծրագիր է մշակել: «Վիգեն Սարգսյանը 7 տարի պաշտպանության նախարար ա`  մարդն արդեն 7 տարվա ծրագիր գրել, նստել ա վրեն: Կօգնենք Վիգեն Սարգսյանին, որ մեր բանակը հզորանա, թուրքի հերն անիծենք»: