Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարար. հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Դավիթ Տոնոյանը կարող է լինել իրենց կառավարության պաշտպանության նախարարը:
«Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ ենք անցել: Մենք ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա ՊՆ-ն շատ լավ գիտի, ունի փորձ, գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարար, որովհետեւ նա կունենա նաև համեմատության եզրեր, կկարողանա տեսնել վերջին 1,5 տարվա կատարած աշխատանքն ու արդյունավետությունը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ մի փոքր զարմացած է Տոնոյանի արձագանքից: Ըստ նրա` նախարարը վարձու աշխատող չէ և, անկախ նրանից, կուսակցական է, թե` ոչ, թիմի անդամ է: «Ճիշտն ասած` մի քիչ զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից՝ կապված Արարատ Միրզոյանի առաջարկի հետ: Դա նշանակում է` լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես երբեք նման չեմ արել, դա ինձ համար տաբու է եղել, բայց նա այդպես կողմնորոշվեց, դա նրա անձնական ընտրությունն է եղել»,- ասաց Սարգսյանը: