կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-28 11:50
Իրավական

Նորատուսցի Ալիկի թիկնապահը կասկածվում է 23-ամյա երիտասարդի մահափորձի մեջ

Նորատուսցի Ալիկի թիկնապահը կասկածվում է 23-ամյա երիտասարդի մահափորձի մեջ

Ապրիլի 24-ին Չարենցավանում 23-ամյա երիտասարդի մահափորձի մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է:

 Shamshyan.com-ի տեղեկություններով` նա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահն է՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը: Նշենք, որ Գասպարյանը 2016-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած երկու անձի սպանությունների գործով ամբաստանյալ է (Մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ): Հիշյալ գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի «հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի մի բնակիչ՝ ծնված 1995թ.:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Պարզվել է , որ 22-ամյա երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել է Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հատվածում հայտնաբերվել և առգրավվել է երեք հատ պարկուճ:  Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս  Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.: