Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի նախկին թիկնապահը` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, հերքում է իր առնչությունը 22-ամյա Հովհաննես Թադևոսյանի մահափորձին: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018թ. ապրիլի 24-ին Չարենցավանում:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր մասնակցությամբ քննվող աղմկահարույց սպանությունների գործով դատական նիստից հետո ամբաստանյալ Արմեն Գասպարյանը (հեղ. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը) մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն առնչություն չունի Չարենցավանում տեղի ունեցած դեպքի հետ: «Ոչ մի բանի հետ ես կապ չունեմ, մենք բան չունենք արած»,- ասաց նա:
Հարցին, թե իրեն այդ գործով չեն է՞լ հրավիրել քննչական բաժին, Գասպարյանը պատասխանեց. «Ինձ թվում ա, մեր երկիրն օրենքով երկիր ա, որ բան լիներ իմ հետ կապված, կարծեմ` օրենքի հանդեպ ես պատասխան կտայի»:
Ճշտող հարցին` այսինքն` ինքը որևէ մեկի վրա չի՞ կրակել, Գասպարյանն արձագանքեց. «Ի՞նչ կրակել, ցտեսություն ձեզ, ավելորդ հարցեր եք տալիս»:
Նշենք, որ 22-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում էր ստացել իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում` Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքում:
Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Shamshyan.com-ի տեղեկություններով` կասկածյալը Նորատուսցի Ալիկի թիկնապահն էր` Արմեն Գասպարյանը:
Նշենք, որ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Պարզվել , որ 22-ամյա երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել է Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող` Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է երեք հատ պարկուճ: