կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 09:34
Հասարակություն

Ովքե՞ր են մասնակցել Նորատուսցի Ալիկի ծնունդին. «Հրապարակ»

Ովքե՞ր են մասնակցել Նորատուսցի Ալիկի ծնունդին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը: Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են «օրենքով գող» Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի տարեդարձը: Տարեդարձին մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ:

Ի դեպ, Նորատուսցի Ալիկի նախորդ տարեդարձներին, ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանի, Սաշիկ Սարգսյանի որդիները, պատգամավորներ, օրենքով գողեր: Հիշեցնենք, որ Նորատուսցի Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Նրանք տասը տարուց ավելի է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում են: 2011թ. մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակություններ, անձամբ Դեդ Հասանը, եւ քննարկելու են Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը, եւ հենց նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր հանցաշխարհում դարձյալ հայտնի եւ այդ ժամանակ դեռեւս նոր սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից մեկը։