Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Նիկոլ Փաշինյանը ավտոերթով մեկնել է Գյումրի, որտեղ կազմակերպվել է հանրահավաք: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոմանք փորձում են պարզեցնել ստեղծված վիճակը, ասելով, որ վարչապետի պաշտոնի համար է ամբողջը, սակայն, նրա խոսքով, ժողովրդի հաղթանակը ամրագրելու միակ ուղին ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելն է, և ուրիշ ճանապարհ չկա:
«Կարեն Կարապետյան, եթե դու ուզում ես ունենալ հաղթանակած ժողովրդին որպես թշնամի, ուրեմն քեզ սպասում է Սերժ Սարգսյանի ճակատագիրը»,- ասաց Փաշինյանը հավելելով, որ Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի հետ խաղում են ժամանակի վրա:
Ըստ Փաշինյանի, ճգնաժամի լուծումն այն է, որ ԱԺ բոլոր խմբակցությունները` ներառյալ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ծառուկյան ու Ելք խմբակցությունները, վարչապետի թեկնածու առաջադրեն ժողովրդի թեկնածուին ու մայիսի 1-ին ընտրեն նրան:
«Սա այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն է: Մնացած բոլոր լուծումները էլ ավելի են խորացնելու ճգնաժամը»,- ասաց նա:
Վերջում նա տեղեկացրեց, որ ապրիլի 29-ից անհնազանդության գործողությունները, երթերը և հանրահավաքները վերսկսվելու են կրկնակի թափով, իսկ մայիսի 1-ին մարդիկ պետք է հեղեղեն Երևանի բոլոր փողոցները:Հանրահավաքն ավարտվեց երթով: