Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Խորենացի փողոցում իր ելույթի ժամանակ ՔՊ կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռանում է հարթակից, քանի որ այլեսւ նպատակահարմրն չի համարում ղեկավարել կամ առաջնորդել գործընթացները:
«Վարուժան Սուքիասյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն է տաքացնում: Մարդիկ որ ամսի 20-ին ուզում էին արյուն հեղվեր, ինչի՞ համար, որ ես այդ արյան վրա ձե՞ռք տաքացնեմ: Ես ստացել եմ նամակներ, զանգեր, տեղի է ունեցել ստորագրավահավաք` պահանջել են, որ ես գամ այստեղ: Եւ ես չէի կարող գալ այստեղ` արձանագրելու համար քաղաքացիական պայքարի մահը, մենք պիտի գայինք այնպես, որ այդ քաղաքացիական պայքարը վերածնունդ արձանագրեր եւ մենք երեկ դա արձանագրեցինք: Սակայն ժողովրդի կամարտահայտությունը պետք է լինի հստակ: ... Այսօրվա հայտարարություններից հետո իմ այստեղ գտնվելը դառնում է անհնարին: Որովհետեւ չեմ կարող գալ եւ ասել` ոչինչ թող 100 մարդ զոհվի: Էն պրոցեսներում, որտեղ ես եմ, չի կարող արյուն հեղվել:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա գործընթացներից հետո հարթակային բոլոր լիազորությունները հանձնելու է Ենիգոմշյանին ու մյուս նախաձեռնող խմբին: