|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, դավաճաններ են:
Քիչ անց Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք եռյակի ֆորմատում մնալով` չեն համագործակցում նույն դավաճանների հետ, ասաց. «Շատ հետաքրքիր հարց է: Ես հավատում եմ, որ կա անմեղության կանխավարկած, որը վերաբերում է բոլոր դավաճաններին: Չի կարելի ասել՝ դավաճան, եթե չկա դատարան և դատավճիռ: Կարելի է ամբաստանել, բայց անմեղության կանխավարկածը, որը, ցավոք, Սարգսյանը չմատուցեց Շանթ Հարությունյանին, նաև վերաբերում է Սարգսյանին: Ամեն մեկը պետք է պատրաստ լինի իր սխալն ուղղել` ինձանից սկսած»:
Հարց հնչեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արված հայտարարությունների մասին, ինչին Րաֆֆի հովհաննիսյանը պատասխանեց. «Ռուբիկ Հակոբյանից հարցրեք»: