կարևոր
1771 դիտում, 2 ամիս առաջ - 2024-05-19 16:36
Հասարակություն

Շուշան Պետրոսյանը Կիրանցի փակված մուտքի մոտ հնչեցրեց «Երազ իմ երկիր հայրենի»-ն

Ընդդիմադիր պատգամավորները Տավուշի մարզի Սարիգյուղի հատվածում են․ ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց։  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։
Բագրատ Սրբազանի հորդորով մշակութային գործիչները նույնպես ճանապարհ են ընկել դեպի Կիրանց ՝ իրենց զորակցությունը հայտնելու Կիրանցում ապրող հայրենակիցներին։ Նրանց ևս թույլ չեն տալիս մտնել Կիրանց։