|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի հարթակից սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը` Ջիվան Աբրահամյանը, ով բերման էր ենթարկվել ոստիկանություն, դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից, այդ մասին տեսակապի միջոցով հայտնելով ֆեյսբուքյան էջում: Նա նախ հանդիմանել է իր պահվածքը դատապարտող ԱԺ պատգամավորներին: Երիտասարդը պնդում էր, որ ոչ մի դատապարտելի հայտարարություն չի հնչեցրել, ավելին, իր սպառնալիքներով հագեցած խոսքը դատապարտող պատգամավորներին համարում է կապիկ, հայերեն չհասկացող, հայերենին չտիրապետող: Նա հայտարարեց, որ չի վախենում օրենքից, քանի որ օրենք չի խախտել: Նա ընդգծեց`պատրաստ է նորից կրկնել այն, ինչ ասել է հանրահավաքի հարթակից:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հանրահավաք են կազմակերպել` հայտարարելով, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքն է: Ելույթներից մեկի ժամանակ Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, ասելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում, ապա «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»:Այսօր արդեն նա բերման էր ենթարկվել ոստիկանական բաժանմունք: