կարևոր
1654 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 23:41
Հասարակություն

Անդրանիկ Թեւանյանը դասադուլի ու գործադուլի կոչ հնչեցրեց

Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին դիմելով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը դասադուլի ու գործադուլի կոչ հնչեցրեց։

«Բոլորը անցնելու են դասադուլի՝ ուսանողները եւ դասախոսները։ Բացի խիստ անհրաժեշտության հիմնարկներից, որոնց աշխատանքը կենսական է, անհրաժեշտ է, որ բոլորն անցնեն գործադուլի, որպեսզի պարտադրեն այս իշխանության հեռացումը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա հորդորեց յուրաքանչյուրին՝ դիմելու իրենց շրջապատին եւ ասելու, որ մաքսիմալ հավաքվեն, որ հնարավոր լինի ապահովել այն խնդրի լուծումը, որի համար բոլորը հավաքվել են։

«Մեր գլխավոր խնդիրը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է․ դրան հասնելու կարեւորագույն միջոցը իշխանափոխությունն է»,-ասաց նա։

Անդրանիկ Թեւանյանը նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում կազմակեպչական գործողություներ են տեղի ունենում, որ ձեւավերվի կոմիտե, որը պետք է կազմակերպի եւ առաջնորդի հետագա գործընթացները։