Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն ներուժ. «Մարիոթ»-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանի ռեսուրսները կօգտագործեն:
«Կան լավ շինարարներ, ովքեր կառուցում են այն, ինչ նրանց հանձնարարվում է կառուցել: Եթե նրանց հանձնարարվում է կառուցել բանտ, նրանք կառուցում են բանտ, եթե հանձնարարվում է կառուցել դրախտ, նրանք կառուցում են դրախտ»,- ասաց նա:
Հարցին էլ` ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հետ բանակցում է փակ, իսկ Կարեն Կարապետյանի հետ հրաժարվում է, Փաշինյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն այս քաղաքական ճգնաժամին կողմ չեն: Հանրապետականը տվյալ դեպքում այս քաղաքական ճգնաժամին կողմ է, և մենք պատկերացնում եք բանակցությունները միայն այս ֆորմատով` լրագրողների մասնակցությամբ, բաց»: