|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ նիստին քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները եւ ուշադրության կենտրոնում է եղել Ղարաբաղյան հիմնահարցը:
Լրագրողները հարց տվեցին ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշման առնչությամբ:
«Հայաստանի Հանրապետության հստակ արտահայտած կարծիքը առ այն, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մնում է ուժի մեջ: Մենք կողմ ենք բացառապես խաղաղ կարգավորմանը: Մենք չենք ուզում պատերազմ, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով, ահաբեկչական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, եթե փորձեն նոր պատերազմ հրահրել ԼՂ ազատատենչ ժողովրդի նկատմամբ, ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որի մասին խոսեց հանրապետության նախագահը: Մենք Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցություններ շարունակելու կողմնակից ենք, բայց գնդակը Ադրբեջանի դաշտում է: Եթե գնում են դեպի պատերազմ, մերժում են Մինսկի խմբի ձեւաչափը»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունները վերսկսելու 3 պայմաններին աշխարհի արձագանքին:
«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն արդեն արձագանքեց մեր նախագահի ասածին: Նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է հետաքննութան եւ վստահության մեխանիզմների ներդրմանը, նշեց, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Իսկ Լավրովը երբ խոսում է, խոսում է միայն ՌԴ ԱԳ նախարար, այլեւ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարար: Իսկ սա նշանակում է, որ հայկական կողմերի առաջարկները ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտ ունեն դրական ընկալում:
ՀՀ նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ դրա համար Հայաստանն անելու է բոլոր քայլերը, որ ԼՂՀ-ն լինի միջազգային սուբյեկտ: Դա է մեր նպատակը, եւ մենք դրան հասնելու ենք` ուզեն Արեւելքում, չուզեն Արեւմուտքում:
Ազգերի ինքրոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, եւ որեւէ մեկը չի կարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բացատրել ,թե ինչու Արեւելյան Թիմորի ժողովուրդը 1999 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է կատարի ռեֆերենդում եւ առանձնանա Ինդոնեզիայից, իսկ ԼՂ ժողովուրդը, որ 91 թվականին իրականացրել է ռեֆերենդում, անջատվել է ԽՍՀՄ-ից, չի կարող իրականացնել եւ ռեֆերենդումի միջոցով անկախանալ: Որեւէ մեկը չի կարող Եվրոպայում ԼՂ ժողովրդին բացատրել, որ Կոսովոյի բնակիչներն ավելի շատ ինքնորոշվելու իրավունք ունեն, քան ԼՂ ժողովուրդը: Դրա համար մենք քայլ առ քայլ գնալու ենք դեպի այդ ճանապարհը»,- ասաց ՀՀԿ խոսնակը: