| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 5395 դիտում,
        
            5395 դիտում,  2 տարի առաջ - 2023-01-06 17:42
            2 տարի առաջ - 2023-01-06 17:42  
         
                
            Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդներ բացակայել են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությանը, քանի որ Վատիկանը և ինքը՝ հանգուցյալը, այդպես են ցանկացել։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
Նա  պարզաբանել է, որ ԱՄՆ-ից Բայդենի փոխարեն հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Սուրբ Աթոռում դեսպանը։ Սպիտակ տան խոսնակն ընդգծել է, որ Բայդենը բոլոր կաթոլիկների հետ սգացել է Հռոմի պապի մահը։ Ժան Պիերը նշել է, որ նախագահը «միշտ կհիշի Բենեդիկտոս XVI-ի մեծահոգությունը», նա միշտ «լրջորեն է վերաբերվում իր հավատքին»։
Ըստ Catholic News Agency-ի, հրաժեշտի արարողությունը պետք է հասարակ լիներ։ Պաշտոնապես դրան հրավիրվել է ընդամենը երկու պետական պատվիրակություն՝ Իտալիայից և Գերմանիայից։
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը մահացել է դեկտեմբերի 31-ին 95 տարեկան հասակում։ Նա թաղվել է հունվարի 5-ին Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող դամբարանում։