|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, սա ռազմավարական խնդիր է. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա Twitter-ում։
«Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի և Ուկրաինայի)։ Ռուսաստանի հետ ունենք «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը․ հաջորդ տարի մենք կավարտենք այս նախագիծը, կբացենք այն, սա շատ լուրջ աղբյուր է մեզ համար։ Մենք ստանում ենք գազի 50 տոկոսը Ռուսաստանից: Սա մեզ համար ռազմավարական խնդիր է, ռազմավարական հարաբերություններ։ Մենք չենք կարող հրաժարվել դրանցից, կոտրել դրանք»,- նշել է Էրդողանը: