կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 10:02
Առանց Կատեգորիա

«Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է. «Հրապարակ»

«Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։

«Հիշենք, որ մինչ այս Վենետիկի հետ հարցերը կարգավորում էր Արարատ Միրզոյանը` Գագիկ Հարությունյանի միջոցով, սակայն ահագին ժամանակ է, ինչ Հարությունյանը չի ցանկանում այլեւս համագործակցել Արարատի հետ` հասկանալի պատճառներով։

Հիմա Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի դրական եզրակացություն բերի Վենետիկից` հանրաքվեի չեղարկման եւ դատավորների` 12 տարվա պաշտոնավարմանն առնչվող։ Ռուբինյանը Փաշինյանին խոստացել է, որ լավ է լինելու։

Բայց Վենետիկն ու հարգարժան Ռուբինյանը խնդիր ունեն հայաստանյան ներքաղաքական-ներխորհրդարանական կոնսենսուսի մասով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Կոնսենսուսի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի։ «Այո. հիմա կենտրոնացումը կրկին ծեծված «Լուսավոր Հայաստանի»` Էդմոնի վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ։

Հիշեցնենք` Էդմոնենք արձանագրել էին, որ պետք է ՍԴ-ի հարցը լուծվի պառլամենտում եւ ոչ հանրաքվեով, ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, խոսելու են «մեծի» հետ, գնալու են Առինջ` բանակցելու այդ հարցերով. նկատեցիք` նախորդ օրը ԲՀԿ-ն հանրաքվեի առիթով ոտքը գազից հետ չէր քաշում՝ իրենց պայմանը Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը փոխելու կոմպրոմիսն է»:

Այդ ամե՞նն էր պատճառը, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում