|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն այսօր Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հարցում ազատ կլինի։ Այս մասին լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Խմբակցությունը թողնված է ազատ քվեարկության, կքվեարկեն` յուրաքանչյուրն իր խղճի մտոք»,- ասաց նա` հավելելով, որ ինքն անձամբ դեմ է քվեարկելու։
Զոհրաբյանը նշեց, որ քվեարկությունը կլինի բաց, և կտեսնեն, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպես է քվեարկում: Ըստ նրա` նիստին հանգիստ է եկել. ոստիկանները բացել են ճանապարհը, և ինքն անցել է:
Պատգամավորն անհեթեթություն համարեց այն դիտարկումը, որ պատգամավորները գիշերել են Ազգային ժողովում:
Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա Զոհրաբյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի այս կամ այն գործողություններ անելու:
«Հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, և կան ուժեր, համաձայն չլինելով այս կամ այն որոշման հետ, Սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող են դեմ արտահայտվել»,- ասաց նա: