Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելեց Խնկո Ապոր անվան գրադարանում տեղակայված ընտրատեղամաս և կատարեց իր ընտրությունը՝ հանուն բարեկեցիկ, կանաչապատ, միասնական ու համերաշխ Երևանի:
Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքը բավարար էր, քանի որ մի փոքր ավելի շատ քաղաքականացվեց ընտրությունների ընթացքը: «Վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավելի քաղաքական բնույթ հաղորդեց և մի փոքր շեղեց ընտրությունների ընթացքը: Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն, ինչը, կարծում եմ, վարչական լծակի օգտագործում էր»,- ասաց նա:
Ըստ Մանուկյանի՝ քարոզարշավի մեկնարկին թիրախավորումներ եղան, հիշեցին իր անձի հետ կապված ինչ-որ պատմություններ, որոնք իրականում որևէ կապ չունեին իր հետ, անգամ գրեցին, որ դուրս է եկել ընտրապայքարից:
ՀՅԴ քաղաքապետի թեկնածուի կարծիքով` քաղաքացին այսօր բարձր իրավագիտակցություն ունի: Մանուկյանը հույս ունի, որ յուրաքանչյուրը խղճի մտոք է քվեարկելու: «Շատ լավ մթնոլորտ է տիրում ընտրատեղամասերում, ոչ մի խնդիր դեռևս չի եղել: Ամեն ինչ իր բնականոն հունով գնում է»,- ասաց նա:
Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց, որ, անկախ ընտրությունների արդյունքից, պատրաստ է համագործակցել հաղթող ուժի հետ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի հաղթող ուժի հետ, նա պատասխանեց, որ ընտրությունների ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: