կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-13 11:28
Քաղաքական

Արտաքին պարտքի մասին օրենքն ընդունվեց. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր

Արտաքին պարտքի մասին օրենքն ընդունվեց. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Խորհրդարանը քվեարկում է երեկվա նիստում քննարկված հարցերը:

ԱԺ-ն ընդունեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը: Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի`այս նախագծի նպատակը մեկն է` հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք, ինչն անթույլատրելի է:

«Երեկ այստեղ տասն անգամ նույն հարցին` ինչպե՞ս են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը թվարկեր, հրաժարվեց պատասխանել այդդ հարցին` 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալո՞ւ է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում խորհրդարանին` կողմ չքվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի` ներգրավելով պարտքեր, փակելու է կառավարության անկարողությունը` լուծել սոցիալական-տնտեսական խնդիրներ»,- ընդգծեց պատգամավորը:

Նախագիծն ընդունվեց ձայների` 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ: