|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք չեն մասնակցի վարչապետի քվեարկությանը: «Հավատարիմ կմնանք ներկայացված օրակարգին, ստորագրած հուշագրին»,- ասաց նա` անդրադառալով «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ձևական առաջադրում է։ «Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա: