|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով: Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել խմբակցության դիրքորոշումը քննարկվող եւ քվեարկվող հարցերի շուրջ:
Բացակայությունների հարցը կարող է անգամ վիճարկվել Սահմանադրական դատարանում: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հույսը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածությունն է, իսկ խմբակցության ղեկավարի գործառույթները, ըստ ամենայնի, կկատարի Նաիրա Զոհրաբյանը»: