Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի է, որ ԱԺ հերթական քառօրյայից հետո ԱԺ խմբակցությունները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ: Սակայն 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանի ճեպազրույցներին «Ծառուկյան» խմբակցությունը չի ներկայանում: Միայն առաջին ճեպազրույցին են մասնակցել:
Հնարավոր է` «Ծառուկյան» խմբակցությունը նեղացած է լրագրողներից, այն բանից հետո, երբ առաջին ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց. «Կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին և ո՞ր արարքին եք ընդդիմադիր»: Ակնհայտ էր, որ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անակնկալի է եկել այդ հարցից: Նա միայն նշել էր, որ իրենք երբևիցե ինքնանպատակ, անձնավորված քննադատությամբ չեն զբաղվում, բայց կաշկանդված էլ չեն քաղաքական գործընթացներին թե' լավ, թե' վատ գնահատական տալու հարցում: Նաև, դիմելով լրագրողին, հավելել էր. «Եթե մենք միջանձնյա փոխադարձ հարգանք ունենք Ձեզ հետ, դա չի նշանակում, որ Դուք կաշկանդված եք Ձեր սուր հարցապնդումներն ինձ ներկայացնել, իսկ ես` տալ դրանց պատասխանը»:
Հարկ է նշել, որ թեև խմբակցության առաջատար դեմքերը բյուջեի քննարկումների ժամանակ թե' հանձնաժողովներում և թե' ԱԺ ամբիոնից խոսքեր չխնայեցին` քննադատելու կառավարությանը, վարչապետին և 2018 թվականի բյուջեի նախագիծը, սակայն այս անգամ էլ շռայլ չգտնվեցին լրագրողների հետ շփման հարցում: Թվում էր` ասելու շատ բան կունենան լրագրողներին, բայց այս անգամ էլ չցանկացան` գուցե անցանկալի հարցերից խուսափելու համար:
Yerkir.am-ը փորձեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից ճշտել` ո՞րն է ճեպազրույցներին չներկայանալու պատճառը: Նա նշեց, որ այս պահին հայ-բելառուսական համաժողովին է մասնակցում, որ ավելի ուշ զանգահարենք, սակայն դրանից հետո մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել` ինչո՞ւ կուսակցության այն անդամները, որ պետք է ներկայանան ճեպազրույցների, չեն գալիս:
Մենք փորձեցինք կապ հաստատել խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հետ, սակայն այս դեպքում էլ մեր զանգերը մնացին անպատասխան:
Ամալյա Առաքելյան