Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզի սահմանամերձ Արգինա գյուղում այսօր մոտ 15 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արգինայի համայնքապետ Ռոստամ Արոյանը:
Կարկուտը հիմնականում վնասել է համայնքի ծիրանենիների այգիները:
«Դեռ բերքի հույս ունենք, անդառնալի վնասներ չենք կրել, ծիրանիների 30-40 տոկոսի ծաղիկներն են թափվել, բայց եթե հաճախակի չկրկնվի, և ցրտահարություն էլ չլինի, դեռ բերք ունենալու հույս կա»,- ասաց Արոյանը:
Նա հայտնեց, որ վերջին տարիներին այսքան շուտ կարկուտ չի եղել: «Բայց մշտապես լինում է կարկուտ, իսկ վերջին երկու տարիներին ծիրան շատ քիչ ենք ունենում` սպասվածի 10%-ը»,- ասաց գյուղապետը:
Ըստ նրա` Արգինան Թուրքիային է սահմանամերձ: «Թուրքիայից այդ ամպերն անմիջապես մեզ վրա են գալիս, ոնց որ այդ կարկուտը հատուկ ուղարկեն մեզ վրա»,- նշեց համայնքապետը:
Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, ապա Արոյանն ասաց, որ իրենց համայնքում դրանք վեցն են: «Տեղադրված են ոչ կանոնավոր, շատ թույլ են, որպեսզի կարողանան այդ ամպերի դեմ պայքարել, դրանց արդյունավետությունը 10-15% է»,- նշեց նա:
Հարցին` այսօր կիրառվե՞լ են, գյուղապետը պատասխանեց. «Ոչ, դա պետք է կիրառվի կենտրոնացված: Ինձ չի թվում` այդ կայանքներն օգուտ ունեն: Հիմա էլ, որ գյուղից հանեն-տանեն, պարզ ասեմ` գյուղացիներից ոչ ոք դրա համար չի տխրի, որովհետև դրանց արդյունավետությունը մենք դեռ չենք զգացել: Հակառակը` դեռ կատակում են` ինչ այդ կայանքները տեղադրվել են, կարկուտը շատացել է»: