Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չկա մարդ, որի համար մարտի 1-ը սև էջ չլինի, բայց մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ` թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ին, որպես ցուցարար, հունիսի 12-ին, որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հունիսի 12-ին ոստիկանության կողմից կիրառված գործողությունները քննող Աժ քննիչ հանձնաժողովի ստեղծում, տեսնեմ՝ էդ ո՞նց չեն ստեղծելու»,- ասացՀայկ Մամիջանյանը։
Խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելով նա ասաց․ «Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է մեկ բանի՝ Փաշինյանի իշխանությունը պահելուն։ Իրենք դիվանագետներ չեն, իրենք Փաշինյանի աթոռապահներն են։ Իրենց գործուղումներն ունեն մեկ նպատակ, որպեսզի բոլորին խաբեն, իբր Հայաստանում Փաշինյանի հետ համաձայն են, իբր Հայաստանում որևէ խնդիր չեն տեսնում Արցախի ու ՀՀ-ի տարածքների հանձնման հետ կապված ու իբր Հայաստանում ժողովրդավարություն է։ Սա՛ է ՔՊ-ի դիվանագիտությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։