կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-22 18:43
Հասարակություն

Երասխի համայնքապետը դեռ շարունակում է բուժում ստանալ

Երասխի համայնքապետը դեռ շարունակում է բուժում ստանալ

Երասխի համայնքապետի վիճակը այս պահին վիճակը կայուն է, բայց դեռևս լրիվ ապաքինում չկա:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է բուժքույրը, որն այդ պահին Օղիկյանի վիրակապն էր թարմացնում։

«Այս պահին վիճակը կայուն է, բայց դեռևս լրիվ ապաքինում չկա»։

Բուժքույրը հավելել է, որ առայժմ չգիտեն, թե դեռ որքան հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի, ընթացքից է կախված, Օղիկյանը նաև դեղորայքային բուժում է ստանում։

Հարցին՝ արդյոք շարժողական խնդիրներ կլինեն վիրահատական միջամտությունից հետո, բուժքույրը նշեց, որ բժիշկը միայն կկարողանա պատասխանել։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով աջ ուսի հատվածում վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ Նրան տեղափոխել էին Արարատ ԲԿ, ապա Երևանի Աստղիկ ԲԿ ու վիրահատել։

Հակառակորդը գիշեր մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։