|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են երեքշաբթի գիշերը տեղի ունեցած զանգվածային հրթիռակոծման հետևանքով Իսրայելի «Նավաթիմ» ավիաբազայի առաջին լուսանկարները՝ ցույց տալով իրանական հրթիռների հասցրած վնասի չափը:
Դրանցում հստակ երևում է, որ թիրախավորված շենքին ճշգրիտ հարված է հասցվել, գրում է Mehr գործակալությունը:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:



