Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-2017 թթ. կառավարության ծրագիրն ինչ խնդիր է լուծել, որ նորն ինչ անի. ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ներկայացնելով «Ելք» խմբակցության տեսակետը, ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե կրթության ոլորտում մի շարք փոփոխություններ մնացել են թղթի վրա: «Օրինակ` յուրաքանչյուր աշակերտին համակարգչով ապահովելու մասին դրույթը: Ես այն ժամանակ` 2013-ին, 2014-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրի` բա ո՞ւր է, ինչո՞ւ աշակերտները չունեն ծրագիր, պատասխանեց, թե` դեռ հիմա 2014-ն է: Սա էն պերաշկու անեկդոտին նման է, որ մի հատ կծում են, երկրորդ անգամ կծում են, ու միս չկա: Հետո հարցնում են` ո՞ւր է միսը, վաճառողն ասում է` միս հաստատ կա, ուղղակի դեռ չես հասել»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը նշեց նաև, որ նախորդ ծրագրով էլ պետք է անվտանգության խնդիր լուծեին, բայց ի՞նչ է արվել: Հիմա էլ, ըստ նրա, պատեհ-անպատեհ «Իսկանդեր» ունենալու փաստի մասին են խոսում: «Իսկանդեր», «Իսկանդեր»... Երեկ Սեյրան Սարոյանը որ խոսում էր կարկուտի վնասների մասին, ուզում էի ես էլ ասել` եկեք «Իսկանդերն» օգտագործենք կարկուտի դեմ: «Իսկանդերը» ռազմավարական զսպման տարածաշրջանային գործիք է, և եթե անընդհատ ասում ես` «Իսկանդեր», նշանակում է` այդ գործիքն իր նպատակին չի ծառայել: Բացի այդ` որ ասում եք` առաջնագիծը կահավորվել է` ինչո՞վ է կահավորվել` մարդկանց նվիրատվություններով»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, թե ԱԺ-ում հարցեր են հնչում` ի՞նչ տարբերություն` ով է լինելու հաջորդ վարչապետը, և հավելեց, որ իրենց համար կարևոր է` ով է լինելու 2018-ին վարչապետ: «Եթե պիտի Սերժ Սարգսյանին նշանակեն վարչապետ, մեզ համար կա տարբերություն»,- շեշտեց պատգամավորը: