Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր նախարարության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին` շուրջ 42 կմ ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ:
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ: Կամուրջներին հարող հատվածների երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է մայիսին»,- տեղեկացրեց նա:
Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հայտարարությանը, որ չկառուցված՝ Աշտարակ - Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի, նախարարը նշեց, որ Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հատվածներից մի քանիսը, և նախարարությունն ու բանկը լավ համագործակցում են իրար հետ: «Ցանկացած ծրագիր քննարկվում է և' նախարարությունում, և' բանկում: Նախարարությունը գնահատում է իր տեսանկյունից, բանկն`իր: Քննարկում, համատեղ լուծումների ենք գալիս»,- նշեց նախարարը:
Հարցին` կառավարությունը ավարտին կհասցնի՞ ճանապարհի կառուցումը, նա դրական պատասխան տվեց: «Հայաստանին պետք է այդ ճանապարհը: Ունենում ենք հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ: Ճանապարհի որակից կախված է և' տուրիստական հոսքը, և' բեռնափոխադրումների հոսքը, որը վստահ ենք` կշատանա: Կակտիվանա նաև բիզնեսը»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հավելեց, որ ցանկացած ծրագիր նախևառաջ պետք է ուսումնասիրվի, և գումարներն ուղղվեն այնտեղ, որտեղ ավելի շատ եկամուտ կստանանք: Նախարարը վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացին իր վրա կզգա այդ ներդրումը, և որ այս ճանապարհը այդ կարևոր ծրագրերից մեկն է:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել, քանի որ նախագծային մոտեցումները դեռ հստակեցված չեն, թե ինչ ճանապարհ է լինելու: «Բայց այդ աշխատանքները կատարվում են, և մյուս տարվա սկզբին կներկայացվի նաև նախագիծը: Իսկ «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավի հատվածում ամբողջական ծրագիրը վերջնական պատրաստ չէ»,- ասաց նա և նշեց, որ կարող են փոփոխություններ լինել:
Նախարարը նաև հայտնեց, որ մամուլում հայտնված այն լուրերը, թե կառուցվել է 30 կմ ճանապարհ և ծախսվել 150 մլն դոլար, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Կցանկանայի հստակեցնել` կա վճարված և կա ընդունված աշխատանք: Աշխատանքն ընդունվել է` 30 կմ-ը, որի համար վճարվել է 70 մլն-ի չափով, իսկ ընդհանուր վճարվել է 150 մլն, բայց կան աշխատանքներ, որ դեռ չեն ընդունվել, դեռ շարունակվում են աշխատաքներն այդ հատվածներում»,- հայտնեց Մարտիրոսյանը: