կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 15:53
Քաղաքական

Վարչապետը դժգոհ է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքից. փոխնախարար

Վարչապետը դժգոհ է  «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքից. փոխնախարար

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհություն հայտնեց  «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունն իրականցնող իսպանական ընկերության վերաբերյալ, ասելով, որ աշխատանքները ոչ միայն շատ դանդաղ են ընթանում, այլ ընկերության հետ կապված անընդհատ խնդիրներ են ի հայտ գալիս:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ արդեն ավարտվել են Տրանշ 1  շինարարական աշխատանքները, որում որոշակի շեղումներ են հայտնաբերել, ինչի պատճառով էլ իսպանական  «Կորսան» ընկերությունը տուգանվել է:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր  հրաժարվել «Կորսան» ընկերության մատուցած ծառայություններից, Առաքելյանը պատասխանեց. «Խզելու համար որևէ դրույթներ բացթողումներ, կամ պատճառ առկա չէ: Շատ հաճախ «Կորսան» ընկերության և իր կողմից ենթակապալառուների հետ կնքված պայմանագրերով  ուշանում է վճարը: Քանի  որ մեր համար իրավահարաբերության սուբյեկտ է հանդիսանում «Կորսան» ընկերությունը, մենք ուղղակի վերահսկողություն չեն իրականցնում իր մասով ենթակապալառուների հետ»:

Դիտարկմանը, թե ինչու է վարչապետը չարիք անվանում այդ ընկերությանը, Առաքելյանը նշեց, որ վարչապետը  մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, սակայն նրան չի գոհացրել աշխատանքների իրականացման տեմպը. «Վարչապետը ինչպես տեղեկացաք հանձնարարություն տվեց ևս մեկ անգամ ուսումնասիրել և մենք կուսումնասիրենք: Ամեն դեպքում մեր հարաբերություննեը ընկերության հետ սահմանափակվում են պայմանգրով և մենք առաջ ենք շարժվում պայամանգրին համապատասխան»: