կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 17:23
Տնտեսական

Կառավարության նպատակն է նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը

Կառավարության նպատակն է նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը

Կառավարությունը պատրաստվում է թույլատրել «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը 3 տարի ժամկետով:

 

Այս նախագիծը հաստատելով` կառավարությունը նպատակ ունի նպաստելու միջազգային չափանիշներին համապատասխան Հյուսիս-հարավ` առաջին արագընթաց ճանապարհի կառուցմանը, քանի որ «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ընկերության ենթակապալառու կազմակերպություն եւ կատարում է պահանջվող որակային չափանիշներին համապատասխանող շինարարական աշխատանքներ, որի նպատակով ընկերությունը ներմուծել է համապատասխան սարքավորումներ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որոնց ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:    Իսկ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը, հիշեցնենք, իրականացնում է ՀՀ և ԱԶԲ կողմից համատեղ ֆինանսավորմամբ' Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները։

 

Ծրագրի իրականացման արդյունքում, նշվում է որոշման նախագծում, կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կավելանա առևտրի շրջանառությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը և կբարձրանա մրցակցությունը:

 

Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստելու իրականացվող աշխատանքների շարունակականությանը և բարեհաջող ավարտին' ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դրական լուծում տալ խնդրին:

 

Նշենք, որ ընկերության կողմից ներկայացված 26 անուն ապրանքներից, ըստ որոշման նախագծի տեղեկանքի, 11-ի մասով խախտվել է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1119-Ն որոշման  Հավելված N1-ի 5-րդ կետով սահմանված' դիմումի ներկայացման ժամկետը, համաձայն որի' թույլտվություն ստանալու համար դիմումը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի' համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ: Այդ ապրանքները հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, տրակտորներ, բուլդոզերներ, ճանապարհաշինական այլ տեխնիկա եւ գույք է: