Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման ընթացակարգը սահմանել օրենքով, նաև սահմանել դրանց ձևերն ու տեսքը: Նախատեսվել է նաև, որ հանրապետության նախագահին պարգևատրման միջնորդություն անելու իրավունք ունենան վարչապետը, պատգամավորը, ՍԴ նախագահը, ԲԴԽ-ը, իսկ մյուս պետական մարմիններն առաջարկով դիմում են վարչապետին, որի միջնորդությունից հետո նախագահը սահմանված կարգով տալիս է այդ պարգևները: Նախատեսվում է նաև, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրվող անձը համարվի նաև ազգային հերոս:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի` ինքնուրույն, պարգևատրելու որոշում կարո՞ղ է կայացնել, թե՞ ոչ: «Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց` հիմնականում վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»,- հարցրեց նա:
Փոխնախարարը պատասխանեց, որ արդեն նշեց, որ 4 անձ հնարավորություն ունի դիմելու նախագահին` միջնորդագրով: Ինչ վերաբերում է ինչո՞ւ ՀՀ նախագահն ինքնուրույն չի կարողանալու նման պարգևներ սահմանել, Հովհաննիսյանն ասաց, որ դա էլ 139-րդ հոդվածից է բխում: