կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 10:21
Քաղաքական

Վարչապետի հրաժարականի պարագայում չի՛ կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Փաշինյան

Վարչապետի հրաժարականի պարագայում չի՛ կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Փաշինյան

Ն. Փաշինյանը, 2018 թ ապրիլյան իշխանափոխության օրերին ելույթ ունենալով կողմնակիցների առջև, հայտարարել էր հետևյալը. «Այսօր իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի' կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, սոցցանցի իր էջում ներկայացնելով Փաշինյանի ելույթի այդ հատվածը, արձագանքել է Փաշինյանի 2021 թ. ապրիլքսանհինգյան հայտարարությանը (Փաշինյանն իր հրաժարականի ելույթում նշել էր, որ ինքը շարունակում է հանդիսանալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը) ՝ նշելով հետևյալը.

«Զուտ հասկանալու համար։

Իրավաբաներն են փոխվե՞լ, թե՞ օրենսդրությունը։ Եվ, առհասարակ, ովքե՞ր էին այդ վերլուծողները, հիմա վերլուծո՞ւմ են»։