կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 10:40
Քաղաքական

Կառավարությունը չի կարողանում ձեւակերպել խնդիրը. Զոհրաբյան

Կառավարությունը չի կարողանում ձեւակերպել խնդիրը. Զոհրաբյան

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի՝ կառավարությունը չի կարողանաում հստակ ձևակերպել իր ասելիքը, որ բնապահպանները վստահեն կառավարությանը: Զոհրաբյանը, դիմելով զեկուցողին, ասաց, որ պետք է հստակ ձևակերպել ասելիքը, որ մարդկանց մոտ հարցեր չառաջանան, և խորհրդարանն էլ հստակ իմանա, թե ինչպես քվեարկի: Ապա նշեց` այն, որ բնապահպանության նախարարը չի ներկայացնում նախագիծը, ևս կասկածելի է:

Հարությունյանը պատասխանեց, որ ինքն է ներկայացնում նախագիծը, քանի որ ջրի օպերատորը ջրային կոմիտեն է, իսկ բնապահպանության նախարարությունն ընդամենը ֆիքսել է, որ Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելը  կարող է ազդել էկոհամակարգի վրա: Ըստ  նրա` իրենք նժարի վրա դրել են երկու հարց՝ ապահովել սալդո, որ գյուղացին ջուր ունենա՞, թե՞ 30 հազար բնակչի թողնել առանց ոռոգման ջուր:

Զոհրաբյանն արձագանքեց, որ կառավարությունը հենց այդպես հստակ էլ պետք է ներկայացնի խնդիրը, որ ընտրությունը վատի ու վատագույնի միջև է, և ըստ այդմ` իրենք կորոշեն՝ ինչպես կատարել ընտրությունը: