կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-04 10:30
Հասարակություն

Տղաներին այսպես թե այնպես պետք է ազատ արձակեին, իսկ քարտեզները հենց այնպես տրվել են թշնամուն. դիտարկում

Տղաներին այսպես թե այնպես պետք է ազատ արձակեին, իսկ քարտեզները հենց այնպես տրվել են թշնամուն. դիտարկում

ՀՅԴ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տիգրան Չանդոյանն անդրադարձել է գերիների հերթական խմբի հետ վերադարձի ու դրա դիմաց ականապատման քարտեզների տրամադրման հանգամանքներին.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այսօր ՌԴ նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել 15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և վճռի ժամկետը լրացել է»:
 
Այսինքն`
 
•նախաձեռնողը Ռուսաստանն է, ում գործունեության արդյունքում Հայաստանը (հենց էնպես) տվել է քարտեզները։
 
•ինչին ի պատասխան, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔԱՅԼ է արել Ադրբեջանը` հանձնելով 15 գերիների։
 
•որոնք այն տղաներն են, որ սարքած գործերով դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման, ու նրանց ժամկետը արդեն լրացել էր, և
 
•հաշվի առնելով գերության մեջ գտնվելու նախորդ ամիսները, տղաներին այսպես թե այնպես պետք է ազատ արձակվեին։
 
Հետևաբար`
 
•քարտեզները հենց այնպես տրվել են թշնամուն,
 
•ու վերջինս դեռ մի բան էլ հումանիստական քայլ է ներկայացվում այն, ինչը պետք է արվեր այսպես թե այնպես։
 
Հ.Գ.  Հարիֆ են գտել, մինչև տակ փորում են, հալալ է…»: