Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԹԱՄԺ-ի` Արդահանից անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը խորհրդարանում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և Սենատին ներկայացված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերին:
«ԱՄՆ ղեկավար կազմի որոշ շրջանակներ, օգտվելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Ս-400-ների հարցով լարվածությունից, ցանկանում են ապրիլի 24-ին նշվող, այսպես կոչված, ցեղասպանությունը մտցնել Թուրքիայի օրակարգ: Անհրաժեշտ է, որպեսզի կառավարության կողմից միջոցներ ձեռնարկվեն և ամեն գնով կանխվեն այս օրինագծերը»,- Յըլմազի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը:
Նա հիշատակել է օրերս Ֆրանսիայի և Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության թեմայով քայլերը և նշել, որ նույն օրինագիծը ներկայացվել էր նաև ԱՄՆ Կոնգրես, սակայն հաջողվել է մի քանի անգամ կանխարգելել այն: «Այս տարի վիճակն ավելի լուրջ է: Ս-400-ների, Սիրիայի և գյուլենականների թեմայով ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ կան: Կոնգրեսում հակաթուրքական մթնոլորտ է»,- նշել է Յըլմազը և հայտնել, որ, Թուրքիայի տեսանկյունից, հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է: