Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-12-12 12:43
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին՝ հակաթուրքական բանաձևերի ընդունման համար

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին՝ հակաթուրքական բանաձևերի ընդունման համար

Թուրքիայի Արտաքին գործերին նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է ԱՄՆ Սենատում հակաթուրքական պատժամիջոցներ նախապատրաստող բանաձևերի ընդունումը: Նախարարությունն ամերիկյան այս նախաձեռնությունը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք» Թուրքիայի ազգային անվտանգության հարցում ինքնուրույն որոշումների հանդեպ. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին գործել խելամտորեն և կառուցողական դիրքորոշում որդեգրել, որպեսզի չվնասվի մեր համատեղ նպատակները, որոնք վերջին շաբաթներում բարձրագույն մակարդակով հաստատվել է». – նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության և Ռուսաստանի Ս-400 ԶՀԿ համակարգերի գնման պատճառով: Այժմ Սենատը պետք է ամբողջական կազմով ընդունի այն: Նմանատիպ փաթեթ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին, որի հետ միասին ընդունվել էր նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Այս նախաձեռնությունը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանափակումներ մտցնել այն մարդկանց նկատմամբ, որոնք կապ ունենք Սիրիա ներխուժման գործողության հետ. այդ մարդկանց թվում է նաև Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը: