| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնած Թուրքիայի ձեռնարկած քայլերը հետաքննելու նպատակով 5-օրյա այցով Թուրքիա ժամանած հոլանդական խորհրդարանական պատվիրակությունը ասել է. «Այս պայմաններում ԵՄ-ն Թուրքիայի համար կմնա երազ»:
Haberler.com-ը հայտնում է, որ Գեզի այգու դեպքերի ընթացքում ցուցարարների դեմ կիրառված բռնի ուժը ակնհայտ է եղել:
Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության անդամ Փիթեր Օմսիշտը ասել է. «Եթե ցուցարարների նկատմամբ բռնի ուժ եք կիրառում, ռետինե փամփուշտներից մարդիկ են զոհվում, ապա սա անկախ հանձնաժողովների կողմից պետք է քննարկվի: Եվրոպայում այսպես է արվում»:
Օմսիշտը անդրադարձել է նաև Թուրքիայում ժողովրդավարության, արդարադատության և օրենքի գերակայության բացակայության հարցերին` նշելով նաև, որ Թուրքիայում ազատ մամուլի բացակայություն կա:
Հոլանդացի պառգամավորն ասել է, որ Եվրոպայի խորհուրդը հետևում է Թուրքիային, և Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը Թուրքիան և Ռուսաստանը ճանաչել է ամենաքրեական երկիրներ:
Հոլանդիայի խորհրդարանը նաև պարզաբանում է ակնկալում Թուրքիայից, թե ինչ պատճառով է «սև ցուցակում» հայտնվել թղթակից Բրամ Բերմնեուլենի անունը և ինչու թույլ չեն տալիս նրան աշխատել: