|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:
Ըստ Yerkir.am-ի՝ նա այս մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում՝ նշելով. «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»:
Հավելենք, որ Սենատի որոշմանն անդրադարձել է նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ երախտագիտությունն ու արցունքներն եմ հղում, որ 1915-ին գազանաբար տանջահար արված իմ նախնիների արյունից են թորվել այս հարյուր տարիներին: Մենք հիշում ենք: Շնորհակալ ենք, որ դուք նույնպես հիշում եք»: