|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի հայ մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու վերաբերյալ: «Ֆեյսբուք»-ի իր էջում Թանկյանը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման համար:
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, թեև ես վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա՝ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,- գրել է Թանկյանը: