Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ռուսական «Независимая газета» թերթի խմբագրությանը, պահանջով, որ հերքվի թերթում լույս տեսած ադրբեջանցի ոմն հեղինակի հոդվածը այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ, որում ակնհայտորեն կեղծվում են պատմական փաստերը. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է միության ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի ընկերներ, ԶԼՄ-ներում հակահայկական տրամադրությունների կանխամտածված սրացման հետ կապված՝ մասնավորապես «Независимая газета»-յի կեղծ՝ «Սումգայիթյան ողբերգություն. ինչից սկսվեց և ինչպես դա եղավ» հոդվածի մասով, ՌՀՄ-ն որոշում է ընդունել 26.02.2020 թ. խմբագրության հասցեին ուղարկել նամակ՝ հերքման պահանջով», - նշվում է հայտարարության մեջ:
Դիմումի մերժման դեպքում ՌՀՄ-ն իրեն իրավունք է վերապահում դիմել դատարան:
Հիշեցնենք, որ նմանատիպ կեղծ հոդվածներով են հանդես եկել նաև gazeta.ru, lenta.re, BBC-ի ռուսական ծառայությունը և այլք: Ավելի վաղ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն ու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես անդրադարձել էին այս կեղծ հոդվածներին: