Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանական մամուլն անդրադարձել է դեկտեմբերի 17-ին Կ.Պոլսի ոստիկանության` «մեծ կաշառակերության» դեմ գործողությանը:
Էրդողանը օրեցօր կորցնում է իր նկատմամբ վստահությունը: Գերմանական հայտնի Die Zeit թերթը գրել է. «Մեծ կաշառակերությունը» թափանցել է Էրդողանի կառավարություն: Այսօրվա դեպքերը Գեզի այգու դեպքերից վտանգավոր են»:
«Էրդողանն իր կուսակցությունը ճահիճն է գցում: Քանի դեռ նա շարունակում է «մեծ կաշառակերության» հարցում ուրիշ մեղավորներ որոնել, կառավարության նկատմամբ կասկածներն ավելանում են: Կաշառակերությունը թուրքական հին «հիվանդություն» է».- գրել է Süddeutsche Zeitung-ը:
Իսկ Frankfurter Allgemeine Zeitung-ը Էրդողանի մասին ասել է. «Կաշառակերությունը Էրդողանի շուրջը քաղցկեղի նման տարածվում է: Խարիզմատիկ վարչապետը դարձավ վրդովված պաշտոնյա: Փոքրամասնությունների պաշտպանության նման ազատական արժեքները նրա համար ժողովրդավարության մաս չեն կազմում: Էրդողանի` երկրի բարոյականության պահակի դերն ու երեխաների թվի (յուրաքանչյուր ընտանիքում առնվազն 3 երեխա) վերաբերյալ հրամանները գնալով վրդովմունք են առաջացնում»:
«Էրդողանը նման է գողի, ով ասում է` բռնեք գողին»,- Կ.Պոլսի դեպքերի մասին գրել է Berliner Zeitung-ը: