կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 08:38
Քաղաքական

Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում

Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչներն այլեւս չեն թաքցնում, ավելին՝ արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում։

 

Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետեւյալը.

 

«Այսօր Խորհրդային միության վերաձեւած եւ կատարելագործված տարբերակ  է ստեղծվում, եւ արվում է  ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։ Եվ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն։ Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատեւել»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: