Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ երբ նախագիծը սկզբում` ի դրաֆթում հայտնվել է, այնտեղ չի գրված չի եղել, որ ԲՈւՀ-ի կառավարման խորհուրդը պետք է վարչապետը հաստատի:
«Կառավարությունում քննարկվելուց հետո գալիս է մի նախագիծ, որտեղ ավելացվում է այս տողը: Դա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որը Դուք նշում եք՝ ապաքաղաքականացնել ԲՈւՀ-երը: Չի կարող բուհի ինքնավարությունը ավելանալ, եթե վարչապետը պետք է հաստատի բուհի կառավարման խորհրդի կազմը»,- ասաց նա՝ դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
Մկրտչյանը նշեց, որ «ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը» դրույթը հիմնադիրի մասին է: Մանրամասն ներկայացված է, թե համալսարանն ինչպես է ձևավորում իր առաջին խորհուրդը: «Օրինակ` մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադիրի կողմից, պետության կողմից հիմնադրվող ԲՈւՀ-ի խորհուրդը ևս պետք է հիմնադիրի կողմից հաստատվի»,- ասաց նախարարը և հավելեց, որ եթե գտնում են, որ պետք է մեծացվի հիմնադիրի կազմը, կոլեկտիվ դարձվի, ապա կարող են փոփոխություն անել, և կառավարությունը հաստատի ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի կազմը: