|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը վիրավորել էր ոչ միայն եզդիներին, այլ նաեւ լրագրողներին` նրանց դիմել «արա»-ով:
Այսօր ԱԺ-ում պատգամավորը պարզաբանեց, թե ինչու էր այդպես խոսում: Նա նախ ասաց, որ «արա»-ն ոչ միայն հատուկ անուն է, նաև` բացականչություն: «Օրինակ` Առնո Բաբաջանյանին երբ հարցնում էին` ո՞նց ես, ասում էր` արա, լավ եմ»»,- ասաց պատգամավորը:
Նա բողոքեց լրագրողներից, որ փոխանակ այդ սուր նետերը ուղղեն այն աղբի դեմ, որով ողողված է հեռուստատեսությունը և մամուլը, ուղղել են լավագույն հաղորդումներից մեկի` «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այդ հեռուստախաղի հովանավորն է: