Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ Հայաստանը շատ տրամաբանական ու ճիշտ քվեարկություն է արել ՄԱԿ-ում:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Հայաստանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը Հայաստանի համար նաև արժեքային համակարգ է, ահա` ինչու բնական է, որ պետք է դեմ քվեարկեին բանաձեւին: «Ես չգիտեմ` մյուս երկրները ինչի համար են պայքարում, բայց մեր երկրի համար դա կարևորագույն արժեքներից մեկն է»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանի վրա ճնշում գործադրած լինեին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն` եթե չճնշեին, մենք պետք է դե՞մ քվեարկեինք ազգերի ինքնորոշման իրավունքին: Իսկ ձեռնպահ քվեարկելը կնշանակեր, որ մենք քննարկելի ենք դարձնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այդ քվեարկությունը Հայաստանի շահերից էր բխում: Կարծում եմ` այդ առումով գերտերությունները մեզ հասկանում են: Ժամանակները ցույց տվեցին, որ մեր տեսակետները ըմբռնելի են բոլորի համար, և որ մեր քաղաքականությունը ճիշտ է»: