Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններն անցել են լավ մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանդիպմանը և ավարտված գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս բանակցությունները տեղի ունեցան խաղաղասեր մթնոլորտում», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը և հավելել․ «Բանակցությունների ընթացքում երկուսս էլ հայտարարել ենք, որ անհրաժեշտ է, ելնելով մեր հավաքական նպատակներից, ներդնել բոլոր ջանքերը` համատեղ աշխատանք ապահովելու համար»:
Մակրոնն ասել է, որ բանակցությունների ընթացքում «ինքը մի շարք պարզաբանումներ է տվել այն թեմաների վերաբերյալ, որոնք կարող էին աղավաղվել և օգտագործվել որպես հարձակման պատրվակ»։ «Սա առաջին հերթին վերաբերում է իսլամի խնդրին: Ես նախագահ Էրդողանին հասկացրել եմ, որ Ֆրանսիայի քաղաքականությունը որևէ կրոնի վրա հարձակվելը չէ»,- նշել է նա:
«Մեր միլիոնավոր համաքաղաքացիներ մուսուլմաններ են... Ուզում եմ շեշտել, որ ... այն ամենը, ինչ այն (ֆրանսիական պետությունը) պահանջում է մուսուլմաններից, դա Ֆրանսիայի Հանրապետության օրենքներն ու կանոնները խստորեն պահպանելն է։ Նախագահ Էրդողանը ըմբռնեց իմ այս բոլոր բացատրությունները և հասկացրեց, որ իր համար կարևոր են ինչպես Ֆրանսիայի անվտանգությունը, այնպես էլ նրա բնակչության համախմբվածությունը: Միևնույն ժամանակ, ես նրան հիշեցրի, որ Ֆրանսիայի համար կարևոր է հարգել բոլոր դավանանքները», - ասել է Մակրոնը:
«Սա այն եղանակն է, որով մենք կարող ենք ստեղծել համագործակցության գծեր և օգտակար գործողություններ»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը: