կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-10 15:01
Հասարակություն

Շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է. Սեյրան Օհանյան

Շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներին նշեց, որ ակնկալվում է, որ խնդիրը կկարգավորմի միայն խաղաղ ու քաղաքաքական ճանապարհով:

«Մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք խորությամբ տիրապետում են բանակցային ողջ գործընթացին: Հանդիպումներից մեր ակնկալիքը մեկն է, որ մեր կողմից առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական, խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների ու ամենակարևորը՝ վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում»,- ասաց Օհանյանը: 

 Անդրադառնալով հակամարտության կարգավորման համար հողերի հանձնման վերաբերյալ ընթացող խոսակցություններին՝  Օհանյանը նշեց.

«Այս իրականության մեջ, երբ շատ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացումն էլ նկատի ունենալով, կարող ենք ասել, որ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է: Դա հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտ, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– ընդգծեց նախարարը՝ հավելելով նաև, որ վերջին շրջանում շփման գծում լարվածության միտումներ չկան. «Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «մի քիչ ավել, մի քիչ պակաս կատարվում է»: