Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը, պատգամավորներ՝ Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը և այլք։
Իր խոսքում Լևոն Քոչարյանն ասաց․ «Ինձ հաճախ տանջում է մի հարց, թե ինչպե՞ս է ստացվում, որ այս ամեն ինչը մեր երկրի գլխին բերած իշխանությունը շարունակում է մնալ։ Համոզված եմ, որ շատերիդ մոտ պիտի այդ հարցը առաջանա։ Իմ խորին համոզմամբ, դա սուտն է, դա կեղծիքն է, դա արժանապատվություն չունենալն է այս իշխանությունների։ Որովհետև ստով ու կեղծիքով է 18 թվականին նրանց մոտ հաջողվել այն ինչ հաջողվել է, ստով ու կեղծիքով է շարունակվոլ, ստով ու կեղծիքով է մեր երկիրը հասել պատերազմի, ստով ու կեղծիքով է պարտվել այդ պատերազմում, ստով ու կեղծիքով է վերընտրվել ու շարունակում է ստով ու կողծիքով մնալ իշխանության»։
Մանրամասն՝ տեսանյութում։