կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-12 16:20
Քաղաքական

Քանի դեռ կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ, հնարավոր չէ խոսել բանակցություններում առաջընթացի մասին

Քանի դեռ կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ, հնարավոր չէ խոսել բանակցություններում առաջընթացի մասին

Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցությունների ներկա ընթացքի մասին հարցերին: Նշենք, որ ԵԱՀԿ  ՄԽ համանախագահներն արդեն հայտարարել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել ու բանակցել:

Շավարշ Քոչարյանը հորդորեց նախագահների հանդիպումը չկապել անվտանգության երաշխիքների հետ: Լրագրողների հարցին` եթե նախագահների հանդիպումը չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ուրեմն ի՞նչ իմաստ ունի կազմակերպել այդ հանդիպումը, նա պատասխանեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մի հարթությունը վերաբերում է նրան, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները, մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: Երկու հարթությունները սերտ կապված են միմյանց հետ: Հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը`  եռանախագահները շեշտադրում են վստահության մթնոլորտի վրա»

Փոխնախարարը հորդորեց հույսեր չկապել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հետ, քանի որ այսօր առաջին հերթին կողմերի միջև վստահության վերականգնում է կարևոր, որովհետև եթե ամեն օր Ադրբեջանը սադրում է, կրակում է, ուրեմն ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը: